Պոեզիա
Անհասցե նամակ
- Ժանր
- Պոեզիա
- Հրատարակման տարի
- 2024
- Պիտակներ
- պոեզիա, բանաստեղծություններ, պոեմ
Գնել գիրքը
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՌԵԺԻՄ. Վճարում չի կատարվում, գումար չի գանձվում, և պատվերը չի առաքվի։
Տպագիր · 3 900 ֏
Առկա է
Էլեկտրոնային · 1 500 ֏
Ներբեռնումը՝ վճարային համակարգը միացնելուց հետո
Տպագիր գիրքն ուղարկվում է փոստով։ Հայաստանից դուրս առաքման համար գրեք հեղինակին. կպայմանավորվեք առաքման արժեքի և վճարման մասին։
Գրքի մասին
Երիտասարդ բանաստեղծը իր ստեղծագործություններում տրամաբանական և զգացմունքային հանգույց-պատկերներով բանաձևում է նոր ժամանակների տրամադրություններն ու ընկալումները։
«Անհասցե նամակը» Դավիթ Ֆահրադյանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է։ Գիրքը լույս է տեսել 2024 թվականին «Արմավ» հրատարակչությունում, 132 էջ, խմբագիր՝ Արմեն Ավանեսյան։
Իմ աղաչանքը
Գրքի առաջին մասը 38 բանաստեղծություն է։ Այն բացվում է «Ինձ կսիրեն ուժգին հարյուր տարի հետո» բանաստեղծությամբ, որտեղ բանաստեղծը հավատում է, որ իր տողերը կգտնեն իրենց ընթերցողին, «Թեկուզ անցնի հարյուր... Անգա՜մ հազար տարի»։
Անհասցե նամակ
Գրքի սիրտը համանուն պոեմն է՝ յոթ նամակ Աննային. «Սիրո բովանդակությունը», «Սերն Արմավիրում», «Սերը առանց քեզ», «Սերը թատրոնում», «Սերը Եդեմում», «Սերը Տիեզերքում» և «Սիրո վերջաբան»։ Նամակներում կրկնվում է դիմումը՝ «Սիրելի Աննա, Սիրելու՛ Աննա...»։
Հետաքրքրություններ
Վերջին մասում 11 գործ է, այդ թվում՝ «Կինն է մեղավոր», «Մոնթեի երազը» և «Տիգրան Մեծի տեսիլքը»։
ISBN 978-9939-78-308-6։
Անվճար ընթերցման հատված
ԱՆՀԱՍՑԵ ՆԱՄԱԿ
Նամակ առաջին. Սիրո բովանդակությունը (հատված)
Սիրելի Աննա, Սիրելու՛ Աննա... Մարդիկ արթնանում, ապրում են կյանքը, Խմում են սուրճը աշխատատեղում, Ժպտում են իրար, ձանձրանում գործից, Գնում են կինո, վերջին շարքերում Համբուրվում են ջերմ, գիշեր է գալիս, Եվ մահանում է նրանց ապրելը, Անկողնում քնի թմրեցնող թուրմից, Որին պոետներն անվանում են սեր... Եվ ամեն հաջորդ արևածագին Հարության հոտ է գալիս նրանցից, Աչքերի բացման արարողության, Աստվածային ծես֊ողորմության հետ...
Սակայն մեր դեպքում սկիզբ չունեցող, Եվ վերջի մասին չիմացող սերը, Ապրեցնում է մեզ ո՛չ լուսաբացին, Եվ ո՛չ էլ ամբողջ արևօրվա մեջ... Մենք միասին ենք քնելու պահից, Երբ Հայաստանում արդեն մայրամուտ, Իսկ այ մնացած ամբողջ աշխարհում, Ինչ֊որ սուտասան սիրո կեսօր է...