ԴԱՎԻԹ ՖԱՀՐԱԴՅԱՆ

Իմ մասին

Դավիթ Ֆահրադյան

Դավիթ Ֆահրադյան՝ գրական աշխատասենյակում
Գեղարվեստորեն մշակված լուսանկար

ԲԱՌԸ։ ՄԻՏՔԸ։ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։

Գրականություն՝ անձնական հայացքով։

Այս անձնական կայքը միավորում է Դավիթ Ֆահրադյանի գրական աշխարհը՝ պոեզիան, արձակը և գրաքննադատությունը։

Այստեղ տեղ կգտնեն հեղինակային գործեր, գրքեր և ընթերցումներ։

Դավիթ Նորայրի Ֆահրադյանը ծնվել է 1994 թվականի հունվարի 28-ին Արմավիր մարզի Արմավիր քաղաքում։ Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, 2012 թվականին ավարտել է Ռուբեն Եղոյանի անվան համար մեկ ավագ դպրոցը։ 2013 թվականից սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանում։ Մանկուց սիրել է ստեղծագործել, սկսել է գրել ինը տարեկանից։ 2021 թվականին գրում է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն «Ինձ մի փակիր» վերնագրով։ 2024 թվականին լույս է տեսնում երկրորդ ժողովածուն՝ «Անհասցե Նամակը»։ «Զգայարանը» բանաստեղծի երրորդ ժողովածուն է, որտեղ ներկայացված են նրա վերջին մեկ տարվա ստեղծագործական աշխատանքները։